«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները տեսանյութ են հրապարակել, որում Ռուսաստանին սպառնում են շատ շուտով նոր ահաբեկչություններ կազմակերպել։ Այս մասին հայտնում է SITE մոնիթորինգային գործակալությունը, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԻՊ զինյալների սպառնալիքը կարելի է վերացնել միայն համատեղ ջանքերով։