Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ Եվրամիության աջակցությունը բավարար չէ, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։ Նախարարի խոսքով՝ Ուկրաինային ավելի շատ աջակցություն է անհրաժեշտ էկոնոմիկայի ոլորտի բարեփոխումների համար։
«Մենք քաղաքական աջակցության եւ հատկապես գործնականում ցուցաբերվող օգնության կարիք ունենք։ ԵՄ-ն իր համերաշխությունն է հայտնում Ուկրաինային պատժամիջոցներով, սակայն դա բավարար չէ»,- ասել է Կլիմկինը;
Նա օրինակ է բերել «ԳԱԻ»-ում բերափոխումների համար ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունը։
«Ամերիկացիներն աջակցեցին մեզ «ԳԱԻ»-ում բարեփոխումներ կատարելիս։ Առաջ դա կաշառակերության խորհրդանիշն էր, իսկ այսօր իրավիճակն այնպիսին է, որ մարդիկ անում են ամեն բան ոստիկաններին օգնելու համար»,- նշել է նախարարը։





























