ԱԱՀ-ի ճիշտ ռեժիմը կօգնի բարձրացնել սահմանամերձ արտադրանքների մրցունակությունը։ Այդ մասին նոյեմբերի 12-ին խորհրդարանում ասել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը «Սահմանամերձ գյուղերում տնտեսական գործունեության հարկերից ազատելու մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ընթացքում։
Օրենքի նախագիծն առաջարկում է ցուցակին ավելացնել երկու սահմանամերձ քաղաք՝ Բերդը եւ Ճամբարակը։ Բացի այդ, այդ գյուղերում եւ քաղաքներում ապրող ձեռնարկություններին հնարավորություն կտրվի հրաժարվել արտոնյալ ռեժիմից եւ աշխատել ԱԱՀ-ով։ Դրա անհրաժեշտությունն ի հայտ է գալիս, երբ արտադրությունը հիմնված է ներմուծված հումքի կամ էլ կիսաֆաբրիկատների վրա։
«Եթե արտադրողը ԱԱՀ-ի ռեժիմում չի աշխատում, չի կարող ԱԱՀ դեբետավորել հետագայում դուրս գրման համար եւ ստիպված է դա ներառել ապրանքի գնի մեջ։ Իսկ դա նվազեցնում է նրա մրցունակությունը։ Այժմ մենք ուզում ենք լուծել այդ խնդիրը», - պարզաբանել է Տարասյանը։





























