ԱՄՆ-ի գլխավոր միջազգային կոալիցիան Իրաքում քուրդ ապստամբներին աջակցության գործողության ժամանակ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 60-70 զինյալի է ոչնչացրել: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը:
Ըստ Gazeta-ի, նա նշել է, որ ամերիկյան զինվորական խորհրդականներն Իրաքի Սինջար քաղաքի մերձակայքում քրդական «փեշմերգա» ռազմականացված կազմավորումներին օգնում են ԻՊ-ի դեմ գործողություններում:





























