Տուլայի մարզում ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած Հայաստանի քաղաքացիներին մեկին մարզայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխում են Մոսկվայի Սկլիֆոսովսկու ինստիտուտ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել է մարզի Առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Նոյեմբերի 12-ի դրությամբ, Տուլայի մարզային կլինիկական հիվանդանոցում վթարից 5 տուժած կար, որոնցից 2-ը՝ վերակենդանացման բաժանմունքում:
Տուլայի մարզում վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին: Մոսկվայից Երեւան ուղեւորվող ավտոբոսում ավելի քան 60 մարդ է եղել, բոլորը՝ Հայաստանի քաղաքացիներ: Վթարի հետեւանքով 9 մարդ է զոհվել, 46-ը՝ տուժել, որոնցից 32-ը տեղափոխվել է հիվանդանոց:
Ավտոբուսի վարորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որի հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան» հոդվածով: Նա ձերբակալված է:





























