Նոյեմբերի 11-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Սերգեյ Ռ.-ն, իսկ ձախ ձեռքի 1-ի մատի կտրած վերքով՝ 25-ամյա Լեւոն Շ.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի` Սերգեյ Ռ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լեւոն Շ.-ն հայտարարել է, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 46 շենքի բակում 41-ամյա Վահագ Ս.-ն դանակով հարվածել է իրենց:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված շենքի բակում, վիճաբանության ժամանակ, Վահագ Ս.-ն կտրող-ծակող առարկայով հարվածել է Սերգեյ Ռ.-ին եւ Լեւոն Շ.-ին:
Վահագ Ս.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:





























