Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Ստեփանվանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ստեփանավանի Աշոտ Երկաթի մայրուղու թիվ 1 հասցեում գտնվող եկեղեցուց գողություն է կատարվել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ mեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ պատուհանը բացելով՝ մտել են եկեղեցի եւ գողացել 2 սինթեզատոր, 4 խոսափող, էլեկտրական 2 կիթառ եւ հեռակառավարման 2 վահանակ:
Նշված դեպքով հոկտեմբերի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ՝ 22-ամյա Վլադիմիր Ա.-ի եւ 25-ամյա Տարոն Ն.-ի նկատմամբ Ստեփանավանի քննչական բաժնի կողմից որոշումներ են կայցավել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, միեւնույն ժամանակ որոշում է կայացվել Վլադիմիր Ա.-ի եւ Տարոն Ն.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին:
Գողոնը մասամբ առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:





























