Ռուսական խոշորագույն ավիաընկերությունը՝ «Աերոֆլոտը» դեկտեմբերի 1-ից կդադարեցնի թռիչքները Ռուսաստանի եւ Եգիպտոսի միջեւ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։  

Այժմ Ռոսավիացիայի՝ դեպի Եգիպտոս ուղեւորների տեղափոխումը դադարեցնելու արգելքի հետ կապված՝ ընկերությունը ուղեւորներ է տեղափոխում միայն Եգիպտոսից Ռուսաստան։ 

Նախատեսված է թռիչքային ծրագրի փուլային կրճատում եւ Մոսկվայի ու Եգիպտոսի բնակավայրերի միջեւ մինչեւ ձմեռային օրացույցի ավարտը, այն է՝ 2016-ի մարտի 27-ը  թռիչքների ժամանակավոր դադարեցում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։