Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել օդանավերի քաղաքացիական պարկը զինել ուղղորդված ինֆրակարմիր հակազդեցության (DIRCM) համակարգերով՝ տեղափոխելի զենիթա-հրթռիային համակարգերի հնարավոր սպառնալիքներից պաշտպանելու համար, տեղեկացնում է Ռոսավիացիան՝ վկայակոչելով Իսրայելի Քաղաքացիական ավիացիայի վարչության գլխավոր տնօրենի նամակը։
«Որոշումն ընդունվել է ի պատասխան նման զենքի տարածմանը եւ դրա կենտրոնացմանը ոչ պետական միավորումների ձեռքում, որոնցից շատերը ներգրավված են քաղաքացիական այնպիսի օդանավերի դեմ գրոհներում, ինչպիսիք են Իսրայելական Արկիա ավիաընկերությանը պատկանող Boeing 757-ը, որի վրա հարձակումը տեղի էր ունեցել 2002-ի նոյեմբերին՝ Քենիայի Մոի միջազգային օդանավակայանից օդ բարձրանալիս, ասվում է փաստաթղթում։
Ծրագրի համար C-MUSIC համակարգ է ընտրվել (որը վերծանվում է որպես բազմասպեկտրալ ինֆրակարմիր հակազդեցության առեւտրական համակարգ)։ «Համակարգի ստեղծած լազերային ճառագայթը հետ է մղում օդանավի ուղղությամբ բաց թողնված հրթիռի գրոհը եւ նրան ստիպում է փոխել ուղղությունը», - այդպես է նամակում պարզաբանված նրա գործողության սկզբունքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։





























