Մինչեւ 2015-ի վերջ Brent ապրանքանիշի նավթի գինը կտատանվի մեկ բարելի դիմաց   50-55 դոլարի սահմաններում։ Իր անունը չհայտնած թրեյդերի այս գնահատականն է մեջբերում  Platts հեղինակավոր գործակալությունը  2015-ի երկրորդ կիսամյակում Ասիայի նավթաքիմիական արտադրանքի իր կանխատեսումներում։  

Նավթի շուկայի տատանումներն ամենայն հավանականությամբ կշարունակվեն մինչեւ տարվա երկրորդ կես, կապված եվրագոտում Հունաստանի դիրքորոշման ու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրերի հետ կապված։ 

Թրեյդերներից մեկի գնահատականների համաձայն,  Brent-ի գինը մինչեւ տարեվերջ կտատանվի մեկ բարելի դիմաց 50-ից 55 դոլարի սահմաններում կամ էլ գուցե բարձրանա մինչեւ 60 դոլար, բայց ոչ ավելի։

Նավթը կարող է էժանանալ նաեւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո, ինչպես նաեւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան շրջանի նոր արտահանողների ի հայտ գալով, մասնավորապես՝ Հարավային Կորեայի, որի մոտ արտահանման ավելցուկ է մնում հայրենական տնտեսության դանդաղման հետեւանքով, նշում է գործակալությունը։