Բավարիայի հյուսիսային Վալենֆելս քաղաքում ոստիկանները գտել են եւս մեկ նորածնի դի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գիշերը քաղաքի բնակարաններից մեկում գտել են 7 նորածնի դի։ Ոստիկանները շարունակում են փնտրել 45–ամյա կնոջը, որը գրանցված է այդ հասցեում եւ կարող է լինել երեխաների մայրը, հաղորդում է ТАСС–ը։
AP–ի տվյալով` մարմինները փաթաթված են եղել սրբիչների կամ պլաստիկ տոպրակների մեջ։
Հետաքննության շահերից ելնելով` առայժմ չի հաղորդում, թե ում ահազանգով են ոստիկանները որոշել խուզարկել բնակարանը։





























