Այս օրերին, վերջապես ընթանում է Գյումրիի «Մուշ-2» թաղամասում «Գլենդել Հիլզի» կողմից կառուցված բնակարաններում ջրամատակարարման համակարգերի միացման եւ փորձարկման աշխատանքները: Իսկ գյումրեցիները ինչպես միշտ, չկորցնելով իրենց յուրահատուկ հումորի զգացումը, այդ ամենին տվել են իրենց գնահատականը, ասելով. «Մուշում Գլենդելը ջուրը տվել է, ամեն տեղից գուկա, բացի կռանտներից»:
Պատկերացնում եք ի՞նչ կատակներ են հնչելու, երբ այդ թաղամասում սկսվեն ծխատարերի և գազատարերի փորձարկման աշխատանքները…




























