Փարիզի ոստիկանության պրեֆեկտ Միշել Կադոն հայտնել է, որ իրավապահները բոլոր ահաբեկիչներին մահացած են համարում, բայց շարունակում են նրանց հնարավոր աջակիցների որոնումները, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Նախնական տվյալներով, քաղաքում գործել են երկու խմբեր. Մեկը «Ստատ դե Ֆրանս» մարզադաշտում, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը եւ խաղին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Երկրորդը ռազմական գործողություններ ծավալել քաղաքի սահմաններում:
Փարիզի պրեֆեկտը հայտնել է, որ ահաբեկիչները սկսել են կրակել «Բատակլան» համերգասրահի մոտ գտնվող ռեստորանների ուղղությամբ, որից հետո պատանդներ են վերցրել հենց համերգասրահի շենքում:
Ընդհանուր առմամբ, արձանագրվել է ահաբեկչական գործունեության առնվազն 6 դրվագ, դատախազությունը քրեական գործ է հարուցել:
Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենի խոսքով, հստակ հայտնի է առնվազն 120 զոհի մասին:





























