Ճապոնիայի հարավ-արեւմտյան ափամերձ շրջանում 7.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը նաեւ ոչ մեծ ցունամի է առաջ բերել։
Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը հայտնել է, որ 30 սմ բարձրությամբ ցունամին գրանցվել է Կագոսիմա պրեֆեկտուրայի Նականոսիմա կղզու հարավում։
Դեռեւս զոհերի կամ հասցված վնասի մասին տեղեկություններ չկան, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Կագոսիմա եւ Սատսուան կղզիների համար ցունամիի տագնապն ավելի ուշ չեղարկվել էր։
Երկրաշարժը տեղի է ունեցել 10 կմ խորության վրա։





























