«Երեւան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, Գ.Նժդեհ փողոցում ջրատարի վթարի պատճառով, սեպտեմբերի 2-ին ժամը 17:00-ից դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի «Եռանկյունի» եւ «Գործարանային» թաղամասերի, Գ.Նժդեհ, Արշակունյաց, Մանթաշյան, Սեւանի, Մայիսի 9, Չեխով, Մանանդյան, Մասիսի փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Իրականացվող վթարավերականգնողական աշխատանքները նախատեսվում է ավարտել եւ նշված տարածքում ջրամատակարարման գործող ժամանակացույցը վերականգնել սեպտեմբերի 3-ին ժամը 24:00-ին:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: