5.2 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել Կուրիլյան կղզիների մոտ: Ստորգետնյա ցնցումներից մեկը գրանցվել է Ռուսաստանի Սախալինի մարզի Հյուսիսային Կուրիլսկից 102 կմ դեպի հարավ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԻՆ-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 81 կմ խորությամբ:

Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Հարավային Կուրիլսկից 185 կմ արեւելք: 4.1 մագնիտուդով երկրաշարժի օջախը գտնվել է 70 կմ խորությամբ:

ՌԴ ԱԻՆ տեղեկացմամբ, բնակավայրերում ստորգետնյա ցնցումները չեն զգացվել, ցունամիի վտանգ չկա: