Ստամբուլում նոյեմբերի 16-ի երեկոյան 4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է, որ երկրաշարժը գրանցվել է Անկարայի ժամանակով 17:45-ին։

Նշվել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ստամբուլից 25կմ հեռավորության վրա՝ 12 կմ խորության տակ։

Ստամբուլի բնակիչները զգացել են ցնցումը եւ որոշ ժամանակ խուճապ է եղել քաղաքում։