Հունաստանի կղզիներում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով 2 կին է զոհվել։

Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ երկրաշարժի առաջին զոհը 60-ամյա մի կին է՝ Լեւկադա կղզուց։ Հաղորդվում է, որ կնոջ տան վրա ընկել էր ժայռից պոկված քարի մի կտոր, որը կոտրել էր տան պատը։ Կինը մահացել է գլխի վնասվածքից։

Երկրորդ կինը մահացել է Աթանի բնակավայրում։ Ըստ հրշեջների տեղեկությունների՝ նա 82 տարեկան էր։

Հիվանդանոց է տեղափոխվել 4 վիրավոր, որոնց թվում՝ 10-12 տարեկան 2 երեխա։

Նշենք, որ նոյեմբերի 17-ին Հնդկաստանում՝ Նիդիրի քաղաքից ոչ հեռու, 6.5 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։ Reuters-ի տվյալներով՝ էպիկենտրոնը եղել է Լեւկադա կղզուց արեւելք, գրում է «Կոմերսանտ»-ը։