Հայ բռնցքամարտիկ Կարեն Այվազյանը (մինչև 51 կգ քաշային կարգ) ոսկե մեդալի է արժանացել լեհական Շչեցին քաղաքում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Եզրափակիչ մարտում Այվազյանը ոչ մի հնարավորություն չի թողել ռուսաստանցի Գրիգորի Նիկոլայչուկին՝ հաղթելով նրան 7։1 հաշվով։
Այվազյանի ձեռք բերած մեդալը մայրցամաքային առաջնությունում միակն էր հայկական թիմի համար։ Հայաստանի հավաքականը այդ հավաքին ներկայացված էր 8 մարզիկներով։




























