Սահմանադրական հանրաքվեի նախաշեմին ընտրողների վրա ճնշման փորձերը կպատժվեն: Հայաստանի խորհրդարանում կաառավարության հետ հարց ու պատասխանի ժամին այս մասին հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցին:
Վերջինը նշեց, որ շարքային քաղաքացիները, որոնց ստիպում են «կողմ» քվեարկել կամ «կողմ» ձայներ հավաքել, աշխատանքից կամ նպաստից զրկվելու, կամ նույնիսկ հետապնդումների ենթարկվելու մտավախություն ունեն:
«Իսկ ես խնդրում եմ, որպեսզի չկասկածեք մեր հայրենակիցների քաջության վրա: Եվ բոլորին կոչ եմ անում. եթե «այո»-ի տեղական շտաբերի ղեկավարներից կամ տեղական պաշտոնատար անձանցից որեւէ մեկն այդպիսի հարցով դիմի եւ ճնշում գործադրի, դիմեք անձամբ վարչապետին: Ես խոստանում եմ օբյեկտիվ լինել եւ այդպիսի անձանց պատասխանատվության ենթարկել»,- հայտարարեց Աբրահամյանը:





























