Նեպալում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Ըստ առկա տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Կատմանդու քաղաքից 41 կմ հյուսիս-արեւելք։ Երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորության վրա։
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ Նեպալը Հիմալայան լեռնաշղթայի ամենավտանգավոր հատվածում է գտնվում։ Շիվալիկ ոչ բարձր լեռնաշղթան գրեթե ամբողջովին գտնվում է Հնդկաստանում։ Նեպալի տարածքի մեծ մասը տեղակայված է Փոքր եւ Մեծ Հիմալայներում։





























