Ճապոնիայից հարավ-արեւելք 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Երկրի ազգային օդերեւութաբանական  վարչության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օգասավարա կղզիների շրջանում, իսկ օճախը եղել է 10 կմ խորության վրա:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, ցունամիի վտանգի մասին նույնպես չի հայտարարվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: