Ոստիկաններն օգոստոսի 31-ին 31.000 դրամ կաշառք ստանալու փաստով մերկացրել են Սիսիանի սոցիալական ապահովման ծառայության տարածքային գործակալության տեսուչ, 52-ամյա Հրաչիկին:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, հետաքննությամբ պարզվել է, որ նա Գայանե Ս.-ին մեկ տարով «Փարոս» ծրագրում ընդգրկելու եւ նպաստ տրամադրելու համար վերջինիս ամուսնուց պահանջել եւ ստացել է առաջին ամսվա նպաստը` 31.000 դրամ:

Ոստիկանների հետագա միջոցառումներով պարզվել է, որ Հրաչիկը կատարել է համանման մի շարք հանցարարքներ եւս: Այսպես.

- 31-ամյա Նաթել Մ.-ից 2008 թ. հունվարից մինչեւ 2010-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածում ստացել է 162.000 դրամ կաշառք,

- 32-ամյա Քրիստինե Ս.-ից` 2003 թ. հունվարից մինչեւ 2009 թ. մարտը` 494.000 դրամ,

- 32-ամյա Լիաննա Ա.-ից 2009 թ. հունվարից մինչեւ 2010 թ.-ը` 82.000 դրամ,

- 37-ամյա Անուշ Մ.-ից 2005 թ. մայիսից մինչեւ ս/թ հուլիսը` 267.000 դրամ:

Հրաչիկը ձերբակալված է: