Ինդոնեզիայի ափերին՝ Թանիմբարի կղզիների մոտ,  6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին շաբաթ օրը հայտնում է Երկրի հետազոտության գերմանական կենտրոնը:

Ըստ առկա տեղեկությունների՝ երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորության վրա: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: