Բրազիլիայի արեւմուտքում՝ Պերուի հետ սահմանին, 6.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանակաան ծառայությունը:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:45-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնն ընկած է եղել Տարաուակա համայնքից 130 կմ հարավ-արեւմուտք: Օջախը եղել է 603.9 կմ խորության վրա, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:





























