Բրազիլիայի հյուսիս-արեւմտյան մասում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ակրի նահանգի կենտրոն Տարաուակայից 136 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 626 կմ խորության վրա: Ցնցումներն սկսվել են տեղի ժամանակով 19.52-ին, հաղորդում է Gazeta-ն:

Այս պահին ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգի մասին նույնպես չի հայտարարվել: