Ռուսաստանը ՄԱԿ-ին եւ շահագրգիռ բոլոր երկրներին փաստեր կներկայացնի, որոնք հաստատում են, որ ահաբեկիչների կողմից նավթն անցնում է Թուրքիա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք բազմիցս ենք ասել այն մասին, որ Սիրիայում եւ Իրաքում ԻԼԻՊ-ի գրաված հանքերից նավթն արտերկիր է հոսում, մասնավորապես՝ Թուրքիա, եւ դա հաստատող փաստերը կներկայացվեն ՄԱԿ-ին եւ շահագրգիռ բոլոր երկրներին»,- ասել է Լավրովը: