Թուրքիայի Բինգյոլ նահանգում դեկտեմբերի 3-ին, 01:27-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Բինգյոլի Քիղըի շրջանում գրանցված երկրաշարժը խուճապ է առաջացրել ոչ միայն Բինգյոլի բնակչությանը, այլ նաեւ հարեւան նահանգներում։

Ցնցումները զգացած քաղաքացիները գիշերով փողոց են դուրս եկել ու երկար մնացել դրսում։

Երկրաշարժից հետո մի քանի ժամ շարունակվել են ավելի թույլ հետցնցումները՝ 3-ից 3,6 մագնիտուդ հզորությամբ։