Ոստիկանությունը վերջապես պարզել է այս տարվա մայիսի 4-ին բնակարանային գողություն կատարողի ինքնությունը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 4-ին ոստիկանության Մալաթիայի բաժին էր դիմել 28-ամյա Մերի Ս.-ն եւ հայտնել, որ նախորդ օրը հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով` իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր եւ բիժուտերիա:
Ոստիկանության Կենտրոնականի եւ Մալաթիայի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է սեպտեմբերի 1-ին այլ հանցագործություն կատարելու համար բերման ենթարկված Գ.Գրիգորյանը:
Պարզվել է նաեւ, որ նա 2009 թ. վերջին տեխնիկական միջոցների գործադրմամբ, 31-ամյա Արմեն Ա.-ի բնակարանի խոհանոցի պատուհանը բացելով` գողացել է հեռուստացույց, համակարգիչ, խաղային համակարգիչ եւ կենցաղային այլ իրեր:
Գ. Գրիգորյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:




























