Սեպտեմբերի 3-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Վարդանանց փողոցի 84 շենքի թիվ 85 բնակարանից բերման են ենթարկել 20-ամյա Նելսոն Գ.-ին եւ 26-ամյա Հովհաննես Տ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Նելսոն Գ.-ն օգոստոսի 30-ի գիշերը Վարդանանց փողոցի թիվ 86 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի հետեւի դուռը բացելով` գողացել է գազի բալոն, մոդուլյատոր եւ ձայնագրիչ` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Նելսոն Գ.-ն սեպտեմբերի 3-ի գիշերը Վարդանանց փողոցի թիվ 82 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի դուռը բացելով` գողացել է ձայնագրիչը, 2 բարձրախոս, էլեկտրոնային 1 կրիչ եւ 1 մարտկոց` պատճառելով 70 000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է նաեւ, որ նույն գիշերը նա Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 9 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մի ավտոմեքենայի սրահից գողացել է ձայնագրիչ եւ ինֆորմացիոն կրիչ:
Նելսոն Գ.-ն ձերբակալված է: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է քննություն:




























