Օգոստոսի 6-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մազմանյան փողոցում անհայտ անձը բացահայտ հափշտակել է 53-ամյա Վարդիգյուլ Մ.-ի պարանոցի ոսկյա շղթան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 22-ամյա Արթուր Մ.-ն:

Արթուր Մ.-ն ձերբակալված է: