ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունն անդրադարձել է NEWS.am-ի այն տեղեկատվությանը, ըստ որի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ռոբերտ Քոչարյանի որդու հետ միասին խաղողի բիզնես է անում: Մասնավորապես, Արտաշատի մի շարք գյուղերից խաղող են մթերում` գյուղացիներին ստիպելով խաղող մթերել շուկայականից էժան գներով:

ԱԺ  հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հերքում է այս տեղեկությունները, նշելով, որ տարածած լրատվությունը, թե Արարատի մարզի մի շարք գյուղերում (մասնավորապես Վերին Արտաշատ, Նորաշեն, Քաղցրաշեն) խաղողի մթերման հետ կապ ունի  նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, սխալ է եւ   չի համապատասխանում իրականությանը:

«Ցանկանում ենք շեշտել, որ Ազգային ժողովի նախագահն ընդհանրապես որեւէ առնչություն չունի այդ գործընթացի հետ»,- ասված է հերքման մեջ: