Սեպտեմբերի 1-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 05.00-ին, 54-ամյա Աշոտ Ա.-ն իր վարած «Ռենո-Լոգան» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Վոլոդյա Սարգսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 09.30-ին, Վ. Սարգսյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:




























