Սեպտեմբերի 3-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 23-ամյա Արման Դ.-ին, 17-ամյա Հրանտ Զ.-ին եւ 22-ամյա Արթուր Մ.-ին, որոնք խոստովանել են, որ իրենք նախապես համաձայնության գալով այս տարվա օգոստոսի վերջերին, 62-ամյա Հենրիկ Հ.-ի տան բակից գողացել են էլ.զոդման ապարատ:
Գողոնն առգրավված է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Արման Դ.-ն, հուլիսի 18-ին, 15-րդ թաղամասում գտնվող թիվ 168 միջնակարգ դպրոցի մոտ, բացահայտ հափշտակել է 27-ամյա Ռոզա Մ.-ի պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի:
Արման Դ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:




























