Ղազախստանը դիտարկում է «Ռոսատոմի» կազմում ընդգրկված ուրանի մշակման ձեռնարկություններից մեկի բաժնետոմսերը ձեռքբերելու հնարավորությունը, լրագրողներին սեպտեմբերի 6-ին հայտնել է Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նման հնարավորությունը մենք քննարկելու ենք «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ: Առայժմ ես չեմ կարող ասել, թե ինչ ձեռնարկություն է: Թեեւ այն արդեն որոշվել է: Բանակցությունները գտնվում են վերջնական փուլում».- ասել է Մասիմովը, ով մասնակցում է Իրկուտսկում ընթացող 6-րդ Բայկալյան տնտեսական համաժողովին:





























