Տաջիկստանում երկրաշարժից հետո ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաեւ Հնդկաստանի հյուսիսում` ներառյալ Նյու Դելի մայրաքաղաքը, երկուշաբթի տեղեկացրել է  NDTV հեռուստաալիքը:

Երկուշաբթի Տաջիկստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել` 7,2 ամպլիտուդով: Ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել տեղի ժամանակով  12.50-ին, Մուրգաբ բնակավայրից    89 կիլոմետր դեպի արեւմուտք, Դուշանբե քաղաքից 367 կիլոմետր դեպի հարավ: Զոհերի եւ ավերածությունների վերաբերյալ այս պահին տեղեկություններ չեն ստացվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: 

Հեռուստաալիքի տվյալների համաձայն, ցնցումներ են զգացվել նաեւ Հնդկաստանի մայրաքաղաքային շրջանում, ինչպես նաեւ` Ջամմու եւ Քաշմիր նահանգում: Զոհերի եւ ավերածությունների վերաբերյալ չի հաղորդվել: