Թուրքիայում Gezici հետազոտական ընկերությունը Թուրքիայի կողմից ռուսական «Սու 24»-ը խոցելուց հետո 16 նահանգներում  հարցում է իրականացրել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Gezici-ի կողմից հարցվածների 53 տոկոսը կողմ է եղել նախագահական համակարգի անցմանը։ Օդանավի միջադեպից առաջ այդ ցուցանիշը շատ ցածր էր։

Այն հարցին, թե արդյոք Էրդողանը լավ է Թուրքիան կառավարո՞ւմ Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին, մասնակիցների 74 տոկոսը դրական է պատասխանել։

Հարցվածների 91 տոկոսը կարծիք է հայտնել, որ Թուրքիան ճիշտ է վարվել՝ սահմանը խախտած ռուսական ռազամական օդանավը խփելով։