Ուկրաինայում հիշել են 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին։ Այդ օրը հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել Չեռնովցի, Կիեւ, Լվով, Պոլտավա, Կոնստանտինովկա, Զապորոժիե, Դնեպրոպետրովսկ, Նիկոլաեւ, Օդեսա քաղաքներում եւ Ուկրաինայի տարբեր մարզերում։

Չեռնովցի քաղաքում արդեն 2-րդ տարին է՝ միջոցառումներն ընթանում են խաչքարի մոտ, որը տեղադրվել է հայկական եկեղեցու բակում՝ երկրաշարժի 25-ամյակի կապակցությամբ։ Միջոցառումների ժամանակ ծաղիկներ են դրել, եւ կայացել է հիշատակի արարողություն, փոխանցում է Analitikaua-ն։

Պոլտավայում արարողություններին մասնակցել են տեղի  հայկական համայնքի եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները։

Հիշատակի արարողություններ են կայացել Ուկրաինայի տարբեր եկեղեցիներում։