Հուլիսի 1-ից բնական գազի գները Ադրբեջանի բնակչության համար բարձրանում են գրեթե 2,12 անգամ՝ 47,2 մանաթից (59 դոլար) հասնելով 100 մանաթի (մոտ 125 դոլար)՝ հազար խոր. մետրի դիմաց, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։
Նման որոշում հանրապետության Սակագնային խորհուրդը իր որոշումը կայացրել է գազի տեղաբաշխման և բնակչությանը գազի մատակարարման ոլորտի մենաշնորհատեր հանդիսացող «Ազերիգազ» ԲԲԸ-ի դիմումի համաձայն՝ բնական գազի սպառման շռայլումը կանխելու, բնակչությանը բնական գազով որակյալ ու հուսալի ապահովման համակարգը բարելավելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ գործող գները չեն ծածկում ծախսերը։




























