Հետախուզման մեջ գտնվող մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսմանը, որը հայտնի է Էլ Չապո (կարճլիկ) մականունով, էլեկտրոնային նամակ է գրել ԻՊ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին։ Նամակում նա սպառնացել է վրեժ լուծել  գրոհայիններից թմրանյութի խմբաքանակը ոչնչացնելու համար։

Կարճլիկը իսլամիստներին գրած նամակում նշել է, որ նրանց կողմից մեծ սխալ էր Մերձավոր Արեւելքում թմրակարտելի բիզնեսին միջամտելը։ Թմրաբարոնը նշել է, որ իր մարդիկ ԻՊ գրոհայիններից կվերցնեն իրենց պարտքը եւ կոչնչացնեն նրանց, եթե վերջիններս շարունակեն միջամտել իր գործողություններին, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Sick Chirpse կայքը։

Հիշեցնենք, որ Էլ Չապոն հուլիսի 12-ին փախել էր մեքսիկական բանտից։