ՄԱԿ-ն Ադրբեջանին մեղադրել է բանտարկյալներին խոշտանգելու եւ դաժան վերաբերմունքի մեջ։ Այս մասին հայտնում է contact.az-ը՝ վկայակոչելով Human Rights Watch-ի հայտարարությունը։
ՄԱԿ՝ խոշտանգումների դեմ հանձնաժողովը 2015թ. նոյեմբերի 11-12-ը ուսումնասիրել է խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի մասին Ադրբեջանի հաշվետվությունը եւ դեկտեմբերի 9-ին հրապարակել իր եզրակացությունները։ Նույն օրն իշխանություններն ազատ էին արձակել հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին, ով բանտում էր անցկացրել 16 ամիս։
«Կառավարությունը մեկը մյուսի հետեւից կալանավորում է իրավապաշտպաններին եւ հերքում է նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքը»,- ասել է Human Rights Watch-ի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը։
ՄԱԿ հանձնաժողովը հստակ հասկացնել է տվել, որ կառավարությունը պետք է ազատ արձակի իրավապաշտպաններին եւ դադարի աչք փակել բանտերում դաժան վերաբերմունքի առաջ։ Խոշտանգումների դեմ հանձնաժողովը, որը բաղկացած է 10 անկախ փորձագետներից, մանրամասն ուսումնասիրում է Ադրբեջանում իրավիճակը։ Հանձնաժողովի ամփոփ հաշվետվության մեջ մտահոգություն է հայտնած, որ նման վերաբերմունքի համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, եւ որ իշխանությունները այդ պնդումներն անհիմն են համարում։
«ՄԱԿ խոշտանգումների դեմ հանձնաժողովը հստակ հայտարարել է, թե որքանով է մտահոգված Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակով։ Իշխանությունները պետք է անհապաղ ականջ դնեն Հանձնաժողովի խորհուրդներին եւ հետաքննել խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի բոլոր պնդումները»,- ասել է Դենբերը։



























