Թուրքիայի Վան նահանգում դեկտեմբերի 12-ի երեկոյան 4,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ 17։48-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Վանի Գյուրփնարի շրջանը։

Թեեւ ավերածություններ ու այլ վնասներ չեն եղել, սակայն բնակչության շրջանում խուճապ է առաջացել։