«Երեւան Ջուր» ընկերությունը իր հաճախորդներին եւ սպառողներին տեղեկացնում է Երեւանի որոշ հատվածներում ջրամատակարարման դադարեցման մասին:
Մասնավորապես, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված Աջափնյակ վարչական շրջանում սեպտեմբերի 9-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի 11 եւ 15 թաղամասերի, Շիրազ, Մարտիրոսյան, Գր.Զոհրաբ, Մելիքյան, Միրաքյան, Լենինականի, Չուխաջյան, Սպորտի, Ջանիբեկյան, Մազմանյան, Բաշինջաղյան, Թերլեմեզյան փողոցների, Լենինգրադյան 31/1, 31/2, 31/3, 31/4, 52 շենքերի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ավան վարչական շրջանում սեպտեմբերի 9-ին ժամը 10.00-ից մինչեւ սեպտեմբերի 10-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Ավան-Առինջ թաղամասի, Բաբաջանյան, Աճառյան փողոցների ու նրբանցքների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Բացի այդ, շինարարական աշխատանքների հետ կապված Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 10-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Մոսկովյան, Աղայան փողոցների, Տերյան փ. 19-71 եւ 44-62, Սայաթ-Նովա պ. 1-31, Աբովյան փ. 11-19 եւ 20-34, Նալբանդյան փ. 25-43 եւ 104-ից բարձր հասցեների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:





























