Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, դիրիժոր Օհան Դուրյանի դառնում է 88 տարեկան։ Մաեստրոն ղեկավարել է աշխարհի ավելի քան 110 երկրների նվագախմբեր: Հայաստանի անկախացումից հետո վերադարձել է հայրենիք, եւ ՀՀ իշխանությունների հրավերով ստանձնել Հայաստանի ազգային Օպերայի նվագախմբի գլխավոր դիրիժորի պարտականությունները: Տարիներ տեւած աշխատանքից հետո ներքին խարդավանքների պատճառով մաեստրոն հեռացել է նվագախմբից:
Հայաստանից հեռանալուց հետո Դուրյանն աշխատել է Մոսկվայում։ Հայտնի է, որ նա ծննդյան օրը կտոնի նեղ ընտանեկան շրջանակում:
Նշենք, որ ի նշան բողոքի՝ մաեստրոն հետ է հանձնել ՀՀ իշխանություններից ստացած իր բոլոր բարձր պարգեւները՝ փոխարենը մշտապես մասնակցելով ընդդիմության կազմակերպած միջոցառումներին:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը Օհան Դուրյանի ծննդյան տարեդարձը կնշի Սարյանի արձանի մոտ, որտեղ տեղադրված մեծ էկրանի վրա կմիացվի Բեթհովենի «Ձոն ցնծության» ստեղծագործությունը` մաեստրոյի ղեկավարությամբ:
NEWS.am-ը շնորհավորում է մաեստրոյին, ցանկանում առոողջություն եւ բուռն ստեղծագործական կյանք։





























