Մավրիկիայից Փարիզ թռչող Air France ընկերության օդանավը վայրէջք է կատարել Քենիայի Մոմբասի օդանավակայանում այն բանից հետո, երբ օդանավում կասկածելի առարկա է հայտնաբերվել, հաղորդում է Tribune-ը։ http://tribune.com.pk/

Հաղորդվում է, որ օդանավի զուգարանում ռումբի նմանվող առարկա է հայտնաբերվել։ «Օդաչուն արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել։ Վայրէջքը նորմալ է անցել, բոլոր ուղեւորներին տարհանել են»,-հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Չարլզ Օվինոն, հաղորդում է Gazeta-ն։

Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 459 ուղեւոր եւ անձնակազմի 14 անդամ։ Անվտանգության ծառայություններն ուսումնասիրում են կասկածելի առարկան։