Սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Աթա Սերդարովին:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ`նշելով, որ պատրաստ է օժանդակել այդ կապերի ակտիվացմանը:
Թուրքմենստանի դեսպան Աթա Սերդարովը վստահեցրել է, որ իր գիտելիքներն ու փորձը կօգտագործի հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման համար:
Նշենք, որ ՀՀ խորհրդարանում գործում է Հայաստան- Թուրքմենստան պատգամավորական բարեկամության խումբ. ՀՀ ԱԺ նախագահը կարեւոր է համարել, որ Թուրքմենստանի խորհրդարանում եւս ստեղծվի նման պատգամավորական բարեկամության խումբ:





























