Վերջին շրջանում  նոր թափով վերսկսվել է բուժհաստատություների սեփականաշնորհման գործընթացը: NEWS.am-ի տեղեկություներով, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 8-րդ պոլիկլինիկայի վրա աչք ունի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, որի աղջիկը` Արմինե  Հարությունյանն այս պոլիկլինիկայի տնօրենն է:Նշենք, որ ամիսներ առաջ պոլիկլինիակայի տնօրենն էր Արայիկ Թորոսյանը: Որոշ տեղեկությունների համաձայն, վերջինիս պաշտոնանկ է արել  քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը` նշանակելով ՍԴ նախագահի դստերը:

Այս առնչությամբ NEWS.am-ի թղթակիցը  լսել է նաեւ Արմինե Հարությունյանին, վերջինս նշել է. «Բացարձակ չի համապատասխանում իրականությանը, քանի որ պոլիկլինիկան պետական է»: Դիտարկմանը, թե  բոլոր սեփականաշնորհվող  բուժհաստատություններն էլ պետական են, նա պատասխանել է. «Եթե ինչ-որ մեկը իմ փոխարեն ինչ-որ  բան ա որոշում, էդ իրա պրոբլեմն ա, ես նույնիսկ տեղյակ չեմ, որ սեփականաշնորհման գործընթաց է գնում: Ես հինգ ամիս եմ աշխատում այստեղ»: