Երեւանում մեկնարկեց «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն (մուլտիպլիկացիոն կինոնկար) կինոփառատոնը: Երեք օր շարունակ անիմացիոն ֆիլմերի սիրահարները կարող են վայելել անիմացիոն ոլորտի ոչ միայն մրցութային ֆիլմեր, այլեւ անիմացիոն բարձրակարգ ֆիլմերի միջազգային պրեմերիաներ, որոնք ի դեպ տարածաշրջանում ցուցադրվելու են առաջին անգամ հենց այս կինոփառատոնի ընթացքում:
Կինոփառատոնը բացվեց ֆրանսիական պրեմերիայով՝ «Աճպարարը» (l”Illusioniste) ֆիլմի ցուցադրությամբ:
«Մեր ցանկությունն է, որպեսզի երեք օր շարունակ մեր քաղաքը ապրի եւ շնչի անիմացիայով»,- կինոփառատոնի պաշտոնական բացման ժամանակ ասաց «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին: Նրա խոսքով` փառատոնի շրջանակներում լինելու են նաեւ բացօթյա ցուցադրություններ, որտեղ ցանկացողները կարող են անվճար դիտել կինոփառատոնի նախորդ տարվա լավագույն ֆիլմերը։ Բացօթյա անվճար ցուցադրությունները տեղի են ունենաու «Կասկադի» շրջակայքում։
Նշենք, որ այս տարի կինոփառատոնին կներկայացվի շուրջ 45 անիմացիոն ֆիլմ:
Տեղեկացնենք, որ «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը Երեւանում առաջին անգամ տեղի է ունեցել 2009 թվականին:





























