Լեհաստանը Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ կապերի ամրապնդման կողմնակիցներից մեկն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Լեհաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին։

Նրա խոսքով՝ իրենք շատ են գնահատում, որ Հայաստան-Եվրամիություն բանակցությունները սկսվել են։

«Մենք ակնկալում ենք շատ արագ եւ արդյունավետ քննարկում: Եվ երկու կողմերն էլ հավատում են, որ բանակցային գործընթացը կավարտվի մինչեւ 2016 թ.: Ես հույս ունեմ, որ ԵՄ-ի հետ Հայաստանի կապը հետեւողական գործընթաց կլինի, երկրի տնտեսությունը կօգտվի դրանից, եւ Հայաստանում մարդու իրավունքների եւ հումանիտար ոլորտում կամրապնդվեն եվրոպական չափորոշիչներ», - ասել է Եժի Նովակովսկին։