Այսօր` սեպտեմբերի 10-ին ավարտվեցին Հայ-բուլղարական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 6-րդ նիստի  աշխատանքները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, երկօրյա նիստի աշխատանքների արդյունքում Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ,  ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը եւ բուլղարական կողմի նախագահ, Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի նախարար Ալեքսանդր Ցվետկովը ստորագրել են նիստի արձանագրությունը, իսկ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի եւ Բուլղարիայի ՓՄՁ զարգացման գործակալության միջեւ ստորագրվեց  փոքր եւ  միջին ձեռնարկատիրության բնագավառում համագործակցության վերաբերյալ հուշագիր: Հուշագրի շրջանակներում,  Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը եւ Բուլղարիայի ՓՄՁ զարգացման գործակալությունը կիրականացնեն փորձի փոխանակում մի շարք ուղղություններով, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման, արտահանման, տարածաշրջանային զարգացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման: